Պակիստանցի այս երկու եղբայրները տառապում են հազվագյուտ հիվանդությամբ: Առաջին հայացքից նրանք ոչնչով չեն տարբերվում սովորական երեխաներից, բայց արևի մայր մտնելուն պես տղաներն ընկնում են կոմայի մեջ, նրանց մարմինը կաթվածահար է լինում, և ո՛չ կարողանում են շարժվել, ո՛չ  խոսել:

Երեխաների հայրը բազմաթիվ բժիշկների է դիմել, 300-ից ավել անալիզներ են վերցրել, բայց ոչ ոք այդպես էլ չի հասկանում այդ արտասովոր հիվանդության պատճառը:


Ինքը՝ հայրը, ով կրոնի մարդ է, կարծում է, որ դա անեծքի հետևանք է: Նա իր որդիներին «արևի զավակներ» է կոչում, քանի որ կարծում է, որ նրանք էներգիա են ստանում արևից, իսկ դրա մայր մտնելուց հետո ուժասպառ են լինում և խորը քնի մեջ ընկնում: Բայց, իհարկե, դա այդպես չէ: Երեխաներն առողջ ու ակտիվ են նաև ցերեկվա այն ժամերին, երբ ամպամած է կամ գտնվում են մութ սենյակում:
Բժիշկներն առավել հակված են կարծելու, որ դա գենետիկ ինչ-որ խանգարման արդյունք է, բայց դա հաստատող փաստեր դեռևս չկան:

Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել