Image result for Էդմոն Մարուքյան«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանն այսօր հայտարարել է, թե ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պետական մասշտաբի հանցագործություն է կատարել:

Բանն այն է, որ 2012 թվականի ընթացքում նա Վանաձորի թիվ 30 ԸԸՀ՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ներկայացրել է փաստաթուղթ այն մասին, որ ինքը մինչև 2012 թվականը հինգ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում, մինչդեռ բազմաթիվ հրապարակումներում փաստեր են ներկայացվել, համաձայն որոնց՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը՝ այսինքն՝ 1 տարի 17 օր, Մարուքյանը մշտապես գտնվել է ԱՄՆ-ում:

Հետաքրքիր է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Հայտնի է, որ մեր երկրում այդպիսի փաստաթղթեր հնարավոր է ձեռք բերել միայն իշխանությունների թողտվությամբ կամ միջամտությամբ: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ Էդմոն Մարուքյանն ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է իշխանությունների հետ:

Եթե այդպես է, ապա նրա գործունեությունը դառնում է պսևդոընդդիմադիր պատգամավորական գործունեություն՝ միտված տարատեսակ իշխանական շահերի սպասարկմանը: Այս ամենից հետո ինչպե՞ս է Էդմոնը խոսելու օրինականությունից, եթե ինքը փաստացի կոպտագույն օրինախախտում է թույլ տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել