Image result for կառավարություն

Նոր կառավարությունը գրեթե ամբողջությամբ ձևավորված է. նշանակումներ դեռևս չկան պաշտպանության նախարարությունում և արտգործնախարարությունում:
Սակայն նույնիսկ այս պարագայում կարելի է պնդել, որ հանրության հիմնական պահանջներից մեկը, որը վերջին տարիներին էր ձևավորվել՝ կառավարության կազմի արմատական փոփոխություն, իրականացված է:

Կառավարության կազմում չկան այն անդամները, ում հանրությունը, պայմանական առումով, որպես օդիոզ դեմքեր էր ներկայացնում (տարատեսակ նախարարներ), մամուլում հաստափոր գրքերի ծավալով նյութեր հրապարակում:
Այնպես որ, լավ հնարավորություն է ստեղծվել մնացած՝ ոչ պակաս բարդ հարցերով, առաջ շարժվելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել