Картинки по запросу Սննդի անվտանգություն

Մարդու համար սնունդը համարվում է ամենաէական ու նշանակալից կարիքներից մեկը: Մարդու կյանքի տևողությունը, առողջությունը տրամադրությունն ու վարք ու բարքը, կարողությունն ու ֆիզիկական ուժը ինչ-որ չափով կախված են նաև նրանից, թե ինչ սնունդ է օգտագործում մարդը, այլ կերպ ասած` սննդի անվտանգությունից: Սննդի անվտանգության տեսանկյունից առաջին հերթին կարևոր է հիգիենայի ապահովումը: Տարեկան ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հիվանդանում կամ մահանում են ոչ որակյալ, ժամկետնանց կամ վնասակար բակտերիաներ, վիրուսներ, պարազիտներ, ֆիզիկական կամ քիմիական նյութեր պարունակող սննդից:

Սննդի անվտանգության ապահովման խնդիրը կարևոր է նաև Հայաստանի համար: Շատ հաճախ մամուլում են հայտնվում հրապարակումներ խանութներում վաճառվող որակազուրկ կամ ոչ հիգիենիկ պայմաններում պատրաստված սննդի վերաբերյալ: Օրինակ՝ վերջերս տեղեկություններ էին շրջանառվում նաև Թուրքիայից անորակ լոլիկի խմբաքանակի ներկրման մասին:

Հայ սպառողի առողջությունը և կյանքը վնասակար ազդեցությունից ապահովվելու համար հարկ է, որ խստացվի սննդի արտադրության, ներմուծման և վաճառքի ընթացքի նկատմամբ հսկողությունը: Թերևս այս նպատակն է հետապնդում նաև այսօրվա կառավարության նիստում վարչապետի ներկայացրած հանձնարարականը Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքի արդյունավետությունը ուսումնասիրելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել