Այն սնունդը, որ մենք օգտագործում ենք ամեն օր, պարունակում է շատ գաղտնիքներ, որոնք քչերին են հայտնի։ Սակայն այդպիսի գաղտնիքները պետք է իմանա յուրաքանչյուրը։

BlogNews-ը գտել է 10 զարմանալի փաստ սնունդի մասին, որոնք էլ ստորև ներկայացնում ենք Ձեզ։

1. Չիլի պղպեղ

Պղպեղի գույնը իրականում ոչ մի բան չի ասում դրա համի մասին։ Ավելի կարևոր է դրա չափսը՝ ինչքան փոքր, այնքան ավելի կծու։

2. Բանան


Կարող է տարօրինակ թվալ, սակայն մոծակները նախապատվությունը տալիս են այն մարդկանց, ովքեր մոտ ժամանակահատվածում բանան են կերել։ Այս ֆենոմենի պատճառները դեռ բացահայտված չեն։

3. Ավոկադո

Ավոկադոն չափազանց տարօրինակ միրգ է. դրա մասին ոչինչ չի կարելի ստույգ ասել։

Եվս մեկ փաստ ավոկադոյի մասին

Ոչ մի դեպքում մի թույլ տվեք, որ թռչունները ավոկադո ուտեն։ Դա չափազանց թունավոր է թռչունների համար։

4. Շշալցված ջուր

Շշալցված ջրի տարբեր շշերում տարբեր տեսակի ջուր է։ Դուք երբեք չեք կարող գտնել այնպիսի 2 աղբյուր, որտեղից նույն ջուրն է գալիս։

5. Սննդի ներկանյութ

Այս ներկանյութը երեխաներին հիպերակտիվ է դարձնում՝ հատկապես կարմիր և դեղին գույները։

6. Սուրճ

Սուրճն իրականում հատապտուղ է։ Սուրճի հատիկները ստացվում են այս հատապտուղը վերամշակելուց հետո։

7. Թեյ

Մշտապես պետք է ըմպել թարմ եփված թեյ։ Ճապոնական ասացվածքն ասում է. «Երեկվա թեյը օձից էլ ցավոտ է խայթում»։ Սառած թեյը գրգռում է ստամոքսի պատերը, այդ իսկ պատճառով էլ չինացիները սառած թեյը հավասարեցնում են թույնի հետ։

8. Մեղր

Մեղրը չունի պահպանման ժամկետ։ Ամենահին մեղրը, որը հայտնաբերվել է Թութանհամոն Փարավոնի դամբարանում, մինչ օրս պիտանի է։ Այն անցել է շատ կենսաբանական փորձարկումներ, որոնց արդյունքներից երևում է, որ այն կարելի է ուտել։

9. Կամամբերտ պանիր

Այս պանիրը պետք է ուտել պիտանելիության ժամկետը լրանալուն ինչքան հրանավոր է մոտ օրերին, սակայն ոչ մի դեպքում ժամկետն անցնելուց հետո։

10. Ձու

Եթե ջրի մեջ դրվելուց հետո ձուն բարձրանում է մակերևույթ, ապա այն արդեն պիտանի չէ։ Սա բացատրվում է նրանով, որ ձվի մեջ ժամանակի ընթացքում գազեր են հավաքվում, որենք էլ այն բարձրացնում են ջրի մակերևույթին։

11. Շոկոլադ

Եթե դուք փոքր կտոր շոկոլադ ուտեք սնվելուց առաջ, այն կբարձրացնի արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը։ Այս կերպ դուք չեք կարողանա պետք եղածից ավելի ուտել, նույնիսկ եթե չափազանց քաղցած եք։ Արդյունքում դուք մշտապես հագեցած կլինեք և կկարողանաք խուսափել չափից շատ ուտելու արդյունքում առաջացող ավելորդ քաշից։

12. ՍՆՆԴԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

Յուրաքանչյուր սնունդ՝ անկախ տեսակից և պարունակությունից, ավելի համեղ է գիշերվա ժամերին օգտագործվելու դեպքում։ Սա հնարավոր չէ բացատրել, սակայն սա գիտականորեն ապացուցված փաստ է, որը ՄՇՏԱՊԵՍ գործում է։ Այդ իսկ պատճառով գիշերը սնվելը այդքան հաճելի է։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել