Image result for ՄաքսայինՄաքսային հսկողությունն ուժեղացվելու է

Մաքսակետերում հաճախ են տեղի ունենում այնպիսի դեպքեր, երբ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան են ներկրում մի տեսակի ապրանք, սակայն մաքսատանը, ըստ փաստաթղթերի, ներկայացվում է մեկ այլ ապրանք: Այսպիսի խախտումների պատճառով մաքսակետերում ուժեղացվելու է հսկողությունը:

Այս գործընթացը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը բացատրել է այսպես.

«Քանի որ ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողություն հասկացություն գոյություն չունի, այսինքն՝ մեքենան ենթակա չէ զննման, ընդամենը փակվում է տրանզիտ դեկլարացիա կոչվածը, և ավտոմեքենան ազատ է Հայաստանի Հանրապետությունում շրջելու: Այսինքն՝ տվյալ ավտոմեքենան չի ենթարկվում մաքսային հսկողության կանոններին,- ապա հավելել է,- հիմա այս հսկողությունն ուժեղացվելու է։ Օպերատիվ հետախուզական վարչության հետ համատեղ կատարվող օպերատիվ աշխատանքների շրջանակներում նմանատիպ տեղեկություններ հայթայթելու, ստանալու արդյունքում բացահայտվում են այդ դեպքերը, որ ավտոմեքենաների մեջ այլ ապրանք է, փաստաթղթերում՝ այլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել