Картинки по запросу կառավարությունՆոր կառավարությունը Հարկային օրենսգրքից հետո երկրորդ կարևորագույն փաստաթղթով` պետական բյուջեով, ցույց տվեց, որ երկրում ոչինչ էլ չի փոխվելու՝ բացի բարեմաղթանքներից: Այսօր հավանություն տրվեց հաջորդ տարվա բյուջեի նախագծին, որի հիմնական կետերն են`
● Հարկերը ավելանում են 0,5 տոկոսով` պրիմիտիվ գողությունների չափով, ստվերի դեմ շարունակվելու են կենացային պայքարները,
● Բյուջեի դեֆիցիտը 150 մլրդ դրամ է, ճիշտ է այս տարվանից քիչ է, բայց ՀՆԱ-ի 3 տոկոսի չափ է, ինչը վտանգավոր սահման է,
● 80 մլրդ դրամ արտաքին պարտք է ավելանալու` դեֆիցիտի ֆինանսավորման համար,
● պետական պարտքի սպասարկման ծախսերը ավելանում են 19 մլրդ դրամով,
● պետական ապարատի ծախսերը չեն նվազում,
● նվազում են բնակարանային շինարարությանն ուղղված ծախսերը 2 անգամ,
● նվազում են երկրի զարգացման համար երկու կարևորագույն ոլորտներին հատկացումները` առողջապահություն, կրթություն:

Քննարկման ժամանակ նախարարներից մեկն ասում է՝ փաստաթղթին ծանոթ չեմ, բայց հարց տամ: Ընգեր ջան, բա դու ինչի համար ես բյուջեից աշխատավարձ ստանում: Չնայած, համոզված եմ, մնացածներն էլ ծանոթ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել