Բայց սա դեռ ամենը չէ. քարոզիչները պատրաստ են վայրկյանական փոխել իրենց միտքը և ցեխ շպրտել նույնիսկ մշակութային գործիչների ուղղությամբ: Այդ թիրախում հիմա, օրինակ, Արսինե Խանջյանն է, Սերժ Թանկյանն է։ Երբ այս մարդիկ մշակույթի միջոցով ազգային շահ են ներկայացնում, ամեն տեսակի ջանք են թափում ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, լավն են, պարտավոր են, երբ երկիրը կործանած իշխանությունների դեմ են խոսում՝ իրենց գործը չէ, իրենց կանադաներում և ամերիկաներում թող իրենց գործով զբաղվեն ու չխառնվեն ներքաղաքական հարցերին։
Պարոնայք աներեսներ, քանի դեռ այս մարդիկ ձեզնից շատ բան են արել այս երկրի համար, կապ չունի՝ որտեղ են նրանք ապրում, այս մարդիկ ձեզնից շատ իրավունք ունեն այս ազգը ներկայացնելու, իսկ այս ժողովրդին հալածող իշխանություններին՝ քննադատելու։ Եվ քանի դեռ դուք էլ իշխանական կերակրատաշտակից լափողներ եք, «գրանտակերներին» քննադատելու իրավունք չունեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/217413635339992?notif_t=close_friend_activity¬if_id=1475128669131279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել