Картинки по запросу ինքնաթիռ«Brussecls Airlines»-ը շարունակում է մեծացնել իր սպասարկման ցանցը: Սպասվում է, որ հաջորդ տարվանից կմեկնարկեն Բրյուսել-Երևան թռիչքները: Նախատեսվում է շաբաթվա ընթացքում իրականացնել մեկից երկու թռիչք: Դրանք կիրականացվեն A320 օդանավերով։

Ակնկալվում է նաև, որ տարեվերջին կիրականացվեն չարտերային չվերթներ Բրյուսել-Երևան ուղղությամբ, որին կմասնակցի նաև բելգիական «Armwings» տուրիստական կազմակերպությունը:

Հայաստանի համար կենսական նշանակություն ունի օդային ճանապարհների ընդլայնումը: Այս ոլորտում անելիքները շատ են, բայց կարծես որոշակի քայլեր են ձեռնարկվում բացը լրացնելու համար: Ինչպես հիշում ենք, «Քաթարի ավիաուղիներ» ավիաընկերությունն էլ այս տարվա մայիսից սկսել է իրականացնել Դոհա-Երևան ուղիղ ավիաչվերթներ:

Դանդաղ քայլերով փորձ է արվում այս բնագավառում հասնել որոշակի դրական արդյունքների, սակայն պետությունն այս ուղղությամբ դեռ անելիքներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել