Картинки по запросу գյուղատնտեսությունԳյուղատնտեսական ոլորտը ՀՀ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այստեղ նախորդ տարում ունեցել ենք բավականին բարձր աճ, սակայն միևնույն ժամանակ հարկավոր է քայլեր ձեռնարկել ավելացնելու համար պետական, մասնավոր և միջազգային ներդրումները:

ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնց շնորհիվ գյուղացիական տնտեսություններն արտադրանքի հավելյալ արժեքի ստեղծման առումով մեծ հաջողություններ են գրանցում:

Այս պահին ներդրվել է շուրջ 7,6 միլիոն դոլար: Առաջնային արտադրության ավելի քան 600 գյուղացիական տնտեսություններ անցել են կոոպերատիվների ստեղծման, բիզնես հմտությունների զարգացման և բիզնես նախագծերի մշակման դասընթացներ:
Հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվի տրամադրվել են սերմեր և պարարտանյութեր: Ֆերմերները մշակել են մոտ 500 հա հողատարածք: Սպասվում է, որ շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման երկու գործարաններ Ծովագյուղ և Բավրիա համայնքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել