Կարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:

Ցավոք, մազերի աճը դանդաղ պրոցես է:

Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:

Մազերի աճն արագացնելու հիանալի մեթոդ կա:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

  • մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ
  • մեկ թեյի գդալ աղացած դարչին
  • երկու ճաշի գդալ կեֆիր

Մի փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Մնացած մասը քսիր մազերին:

Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Պահիր 30 րոպե:

Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Այն տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:

Մի մոռացիր, որ բնական յուղերն ու ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Քսուքը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:

Դարչինով այս մեթոդից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել