Картинки по запросу французы в радикальная группировкаՀամաձայն ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից օրերս հրապարակված զեկույցի՝ ներկայումս Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող ծայրահեղական խմբավորումների շարքերում հանդես են գալիս ավելի քան 700 Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնցից 275-ն, ըստ այդ երկրի վարչապետ Մանուել Վալսի, կանայք և երեխաներ են:

Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 200 «ջիհադականներ» էլ սպանվել են վերոշյալ արաբական երկրներում ընթացող ներքին զինված հակամարտությունների ընթացքում...

Վերոնշյալի համատեքստում Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Նիդերանդները շարունակում են հանդիսանալ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներին մասնակցող եվրոպական մի շարք պետությունների ավելի քան 5000 քաղաքացիների թվում ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրները:

Մոտավորապես նույն տրամաբանությունն էլ օգտագործում են եվրոպական հատուկ ծառայությունները՝ աշխարհամասի տարբեր երկրներում ահաբեկչական սպառնալիքի գնահատման հարցում՝ հաշվի առնելով մի կողմից դրանցում գործող ծայրահեղականների ցանցային բջիջների կազմակերպվածության մակարդակը, մյուս կողմից՝ եվրոպացի «ջիհադականների»՝ գաղափարապես, տեխնիկապես և ռազմականապես պատրաստված վիճակում սեփական երկրներ վերադառնալու և տեղում «սրբազան պատերազմը» շարունակելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել