Картинки по запросу Հարկային օրենսգիրքԱյսօր մեկնարկեց ԱԺ երրորդ ռաունդը, և սպասվում էր բավականին թեժ ու բուռն քննարկում, սակայն բոլոր կանխատեսումներն ու սպասումներն ի դերև ելան հենց նիստի մենարկային հատվածում: Նախ նիստի սկզբում ԱԺ-ն մեկ շնչում դակեց և կազմակերպված, մեկ մարդու նման անցկացրեց մի ամբողջ հարցերի շքերթ` 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնք «քննարկվել էին» նախօրեին, դրանցից 15-ի քննարկումը տևել էր ընդամենը 20 րոպե: Նիստում նախատեսված էր երկրորդ ընթերցմամբ քննարկման դնել ՀՀ Հարկային օրենսգիրքը, և ըստ վիճակագրության՝ սպասվում էր բուռն ընթացք, սակայն որքան եղավ բոլորիս զարմանքը, երբ հիմնական զեկուցողին հարց տվեցին հաշված պատգամավորներ, իսկ ելույթ ունեցան ընդամենը հինգ օրենսդիր: Նիստի սկզբում Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր կարդում էր ՀՕ-ն, սակայն չի հասցրել հստակորեն հասկանալ՝ իր առաջարկներին ինչ են պատասխանել: Կողքից Ջհանգիրյանը նրան հուշեց, որ պետք չէ բարկանալ. Բագրատյանը սխալվել է, այս պահին քննարկում են ոչ թե ՀՕ-ը, այլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները: Բագրատյանը ժպիտով ձեռքը թափ տվեց և «Պարդոն, պարդոն…» ասելով անջատեց խոսափողը: ՀՕ-ի քննարկումն անցավ պասիվ, բայց բավականին խորը քննադատության ֆոնին. հինգ ելույթներից չորս բանախոսները խորքային թեզեր էին առաջ քաշում և վեր հանում իրենց առաջարկությունները, որոնք չէին ընդունվել Կառավարության կողմից: Հիմնականում բոլորը նշում էին, որ կան դրական շտկումներ, սակայն դրանք չեն ապահովում ցանկալի արդյունք և էլաստիկ հարկային դաշտ:

Հ.գ. Բագրատյանն այսօր ակտիվ հնգյակի լոկոմոտիվն էր: Երբ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկման դրվեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություն կատարելու մասին հարցը, նախկին վարչապետը ԱԺ կենտրոնական ամբիոնից հատ-հատ անվանական դիմելով ներկաներին, թվարկեց բոլորի անունները. նրանք ընդամենը 8-ն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել