Картинки по запросу Toki syria wallԹուրքիայի «Բնակարանային շինարարության վարչակազմը» (Toki) ստանձնել է 700 կիլոմետրանոց սահմանային պատի կառուցման աշխատանքների կատարումը: Պատը շարունակությունն է լինելու Թուրքիա-Սիրիա սահմանի 200 կիլոմետրանոց պատի, որը կառուցել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Toki-ին պարտավորվել է 700 կիլոմետրանոց պատը ավարտին հասցնել շինարարությունը սկսելուց հինգ ամիս հետո: Toki-ի ղեկավար Էրգյուն Թուրանը հայտարարել է, որ պատի կառուցմամբ իսպառ կվերացվի Սիրիայից ապօրինի ներգաղթը դեպի Թուրքիա, ինչպես նաև հիմնովին կփակվի ահաբեկիչների մուտքը: Թուրանն ասել է, որ պատը լինելու է հարավարևելյան Հաթայ և Շանլըուրֆա նահանգների վարչական տարածքներում: Պատը կդիմանա մինչև յոթ տոննա պայթուցիկին, այն փշալարերով, իսկ տեղ-տեղ նաև հոսանքալարերով պաշտպանված կլինի, որպեսզի սահմանախախտները չկարողանան մագլցել պատի վրա: 700 կիլոմետրանոց պատը բաժանվել է հինգ հատվածի, որի աշխատանքների մեկնարկման մասին դեռևս կոնկրետ օր նշված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել