Հեռուստադիտողները կրկին հնարավորություն ունեն հայտնի մարդկանց բացահայտելու նոր կողմերից. հոկտեմբերի 1-ին «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի «Վերնիսաժ» հաղորդման երկրորդ եթերաշրջանը։ Առաջին թողարկման ժամանակ Նազենի Հովհաննիսյանն ու Արտակ Հերիքյանը կհյուրընկալեն երգչուհի Նադեժդա Սարգսյանին, նրա ընկերներին ու հարազատներին։ BlogNews-ը եղել է «Վերնիսաժի» տաղավարում և ներկայացնում է ֆոտոշարք ու մանրամասներ նոր եթերաշրջանից։

IMG_2956 copy

«Վերնիսաժը» շատ կարճ ժամանակում դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության ամենաասիրելի հաղորդումներից մեկը։ Չնայած առաջին եթերաշրջանում ունեցել ենք ընդամենը 3 հաղորդում, նախագիծը շատ մեծ ժողովրդականություն է վայելել։ Երկրորդ եթերաշրջանը սկսում ենք այդ բարձր գնահատականներից ոգևորված»,- ասաց Արտակ Հերիքյանն ու հավելեց, որ այստեղ բացառապես հանդիասավար է։  «Ստեղծագործական թիմն ահռելի աշխատանք է կատարում մինչ նկարահանման օրը, ես միանում եմ վերջին պահին։ Հաճելի է ունենալ նաև այս փորձառությունը։ Օրինակ՝ այսօր առավոտյան 4-ին եմ ժամանել Հայաստան և վստահ եկել նկարահանման»,- նշեց հաղորդավարը։

IMG_2889 copy

Նազենի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մեծ ոգևորությամբ են սկսում նոր եթերաշրջանը։ «Վերնիսաժն» ամեն  անգամ մեզ համար էլ է դառնում բացահայտումների հյուրասրահ։ Միշտ լինում են հետաքրքիր պատմություններ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ։ Մենք ցույց ենք տալիս ոչ միայն մարդու գործունեությունը, այլև ներանձնային պատմությունները, որոնք ձևավորել են իր տեսակը։ Հետաքրքիր է, որ «Վերնիսաժի» շնորհիվ մենք կարողանում ենք համատեղել հյուրերի, որոնք երբեմն անհամատեղելի են թվում»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը։ Հաղորդավարուհին հպարտությամբ նշեց, որ իրենց հյուրերից յուրաքանչյուրն ամեն անգամ փաստում է, որ «Վերնիսաժի» հյուրասրահում վերագնահատեց իր կյանքը և պատմեց պատմություններ, որոնք մնացել են գաղտնի։

IMG_2982 copy

IMG_2898 copy

IMG_2901 copy

IMG_2902 copy

IMG_2908 copy

IMG_2910 copy

IMG_2913 copy

IMG_2919 copy

IMG_2925 copy

IMG_2933 copy

IMG_2937 copy

IMG_2939 copy

IMG_2942 copy

IMG_2943 copy

IMG_2949 copy

IMG_2951 copy

IMG_2952 copy

IMG_2963 copy

IMG_2965 copy

IMG_2966 copy

IMG_2971 copy

IMG_2974 copy

IMG_2979 copy

IMG_2989 copy

IMG_2998 copy

IMG_3004 copy

IMG_3008 copy

IMG_3012 copy

IMG_3014 copy


хостинг изображений gif

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել