Լրագրողուհի Նուր Տագոուրին դարձել է հիջաբ կրող առաջին մուսուլմանը, որը մասնակցել է Playboy-ի ամերիկյան տարբերակի համար ֆոտոսեսիայի։ Աղջիկը նկարահանումներից կադր է հրապարակել Instagram-ի իր էջում։

«Ահա և նա։ Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ Playboy-ը դարձրել է ինձ Renegades 2016 շարքի դեմքը»,- լուսանկարին կից գրել է 22-ամյա աղջիկը։ Renegades նախագիծը պատմում է երիտասարդների պատմությունը, ովքեր զբաղվում են սիրելի գործով՝ ռիսկի ենթարկելով ամեն բան և նույնիսկ իրենց կյանքը։ Լրագրողուհու լուսանկարներով նոր համարը կթողարկվի հոկտեմբերին։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ աղջիկը դարձել է առաջին մուսուլման կինը, որն աշխատում է ԱՄՆ-ում կոմերցիոն հեռուստաալիքի եթերում։ Տագոուրին դարձել էր ամերիկյան տեղեկատվական Newsy պորտալի թղթակից հունիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել