Անկախության 25 ամյակին նվիրված ռազմական շքերթից հետո նոր թափ սկսեցին ստանալ տարբեր զինատեսակների արդյունավետության, նպատակահարմարության ու հեռանկարում արտադրելու հնարավորության շուրջ խոսակցությունները։ Իհարկե, ինչպես հաճախ է լինում նման քննարկումներում, այս անգամ էլ լուրջ բովանդակային տեսակետներից զատ՝ հնչում էին նաև «կար ու ձևի խմբակի» մակարդակի հայտարարություններ (իսկանդերները ռուսական բազայինն են, հրթիռների կոդերը չեն տվել, վաղեմության ժամկետներն անցած են և այլն), բայց խոսենք ավելի կոնկրետ ու առարկայական։

Իսկանդերներ ու այլ օպերատիվ մարտավարական հրթիռներ

Картинки по запросу իսկանդեր շքերթ

Սրանք զինատեսակներ են, որոնք նախատեսված չեն դիրքերի դեմ կիրառելու համար, նույնիսկ Լելե Տեպեի։ Նախ՝ շատ թանկ են, երկրորդ՝ նման տակտիկական փոքր նշանակության համար թիրախների դեմ կիրառությունը նպատակահարմար չէ։ Պատերազմների վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ նման սպառազինությունն ավելի նպատակահարմար է կիրառել ռազմավարական կամ էլ մարտավարական բարձր առաջնահերթության թիրախների դեմ՝ հրամանտարական կետեր, օդանավակայանաններ, կապի ու կոմունիկացիայի խոշոր հանգույցներ, կարևոր ստորաբաժանումների տեղակայման վայրեր և ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքի մաս կազմող այլ կարևոր օբյեկտներ։

Ուստի առնվազն ոչ կոմպետենտ են այն խոսակցությունները, թե ինչու ապրիլին այս զինատեսակները չկիրառվեցին։ Չկիրառվեցին, որովհետև ապրիլի 5-ի դրությամբ կոնֆլիկտի էսկալացիան այն աստիճանի չէր հասել, որպեսզի գործի դրվեին հրթիռային զորքերը։ Կարծում եմ, որ առաջիկա տարիներին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում թրենդային կլինեն հենց հրթիռային զորքերի արդիականացումը և համալրումը։

Картинки по запросу սմերչ

Ի դեպ, չեմ կարծում, որ Սմերչներն ու համազարկային կրակի ռեակտիվ այլ համակարգերը մեծ ապագա ունեն թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի պարագայում։ Հատկապես Սմերչների հարցում ես համարում եմ, որ դրանք անիմաստ ծախս էին մեր համեստ հնարավորությունների պարագայում և ավելի շատ բարոյահոգեբանական դերակատարություն ունեն, քան կիրառական-ռազմական։

Հակազդեցությունը

Картинки по запросу с-300 азербайджан

Ադրբեջանում շատ են խոսում իրենց ՀՕՊ համակարգերի մասին, բայց, համենայն դեպս, դատենք նրանից, թե ինչ են ցույց տվել մեր հարևանները գործանականում։ Ս-300ՊՄՈւ-ները, որոնք Ադրբեջանի ամենաարդիական համակարգերն են, պարզապես չեն կարող արդյունավետ հակազդել նույն Իսկանդերներին ու Տոչկաներին, իսկ Իրայելական ՀՕՊ համակարգերի մասին խոսակցությունները դեռ միայն խոսակցություններ են, և հասկանալի չէ, թե այդ չարաբաստիկ Բարաք-8-երից Բաքուն ունի՞, թե՞ ոչ։ Ավելին ասեմ․ անգամ ունենալու դեպքում դեռ մեծ հարցական է, թե որքանով են դրանք արդյունավետ մեր հրթիռային համակարգերի դեմ։

Հարվածային ԱԹՍ-ներ

Картинки по запросу хароп

Ադրբեջանը հայտարարել է երեկ, որ արդեն սկսել է սեփական հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը, ու ըստ հայտարարված տվյալների՝ դրանք կրելու են 2 կիլոգրամանոց․․․ բեկորային լիցքեր։ Գումարած դրան՝ մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի իսրայելական Հարոփներ, որոնք իսկական գլխացավանք էին դարձել մեզ համար։ Բայց կրկին սա դեռ ավելի շատ ցանկության բարձրաձայնում է հիշեցնում, քան իրականություն։

Նախ, ինձ համար անհասկանալի է, թե որքանով է նպատակահարմար հարվածային կամիկաձեի վրա բեկորային լիցք տեղադրելը, եթե հաշվի առնենք, որ նույն Հարոփներն իրականում նախատեսված են կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թիրախների դեմ կիրառության համար, ինչպիսիք են նույն Իսկանդերները, Ս-300-ներն ու կարևոր հրամանատարական կետերը (այլ հարց է, որ ադրբեջանցիներն ավելի թանկ Հարոփները կիրառում էին ավելի էժան Տ-72 տանկերի դեմ)։

Картинки по запросу алиев беспилотник

Բացի դրանից՝ դեռ մեծ հարցական է, թե ինչ է նշանակում ադրբեջանական հարվածային ԱԹՍ։ Մեծ հաշվով՝ ամենասովորական կվադրակոպտերից էլ պայթուցիկ կախես ու հեռակառավարվող դետոնատոր դնես մեջը, արդեն կունենաս տնական հարվածային ԱԹՍ-ը։ Հարոփները գլխացավանք էին նաև նրա համար, որ դրանց դեմ շատ դժվար էր հակազդել եղած ՀՕՊ համակարգերով և ՌԷՊ միջոցներով, որովհետև բացի լիցքից՝ այն ուներ ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք այն դժվար թիրախ էին դարձնում մեր հակաօդայինների համար։ Դեռ ոչինչ չի խոսվում նրա մասին, որ ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ները կլինեն նույնքան պաշտպանված ու տեխնոլոգիապես հագեցած, որքան իսրայելականները։

Մեր մասով էլ հասկանալի է, որ մենք էլ պետք է ԱԹՍ-ների մեր պարկը զարգացնենք, որովհետև ապրիլին մեր ԱԹՍ-ները ակնհայտորեն բարձրունքում չէին, իսկ հարվածային ԱԹՍ-ներ մենք ընդհանրապես չունենք։

Նոր թրենդ՝ ռադիո-էլեկտրոն պայքարի միջոցներ

Картинки по запросу инфауна ереван

Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ ժամանակակից պատերազմներում դժվար է գերագնահատել ՌԷՊ միջոցների կարևորությունը։ Այդ հետևություններն ակնհայտորեն արվել են նաև ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ու շքերթի ժամանակ մենք առաջին անգամ տեսանք ժամանակակից այնպիսի ՌԷՊ համակարգ, ինչպիսին Ինֆաունան էր։ Կարծում եմ, որ առաջիկայում այս և այլ համակարգերի թիվը ԶՈւ-ում էապես կավելանա։ Ընդհանրապես, ամեն ինչ տանում է նրան, որ սպառազինության այս մրցավազքում հիմնական շեշտը դառնալու է տեխնոլոգիական հագեցվածությունը, ոչ թե քանակական առավելությունը։

Թեման իրականում ծավալուն է, և կարելի է գրել ու գրել այս մասին։ Ես պարզապես առանձնացրեցի առավել «էկզոտիկ» ուղղություններն ու թրենդները, բայց մի բան անկասկած է․ քանի դեռ չի լուծվել Արցախյան հիմնահարցը, մենք գտնվելու ենք պերմանենտ պատերազմի գրկում և եթե դրա տաք ֆազայում չլինենք, ապա լինելու ենք սառը ֆազայում, որի բաղկացուցիչ մասը սպառազինությունների մրցավազքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել