Բուլղարիան փոխարինել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին։ Նոր թեկնածու է դարձել եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան։
«Մենք կարծում ենք, որ նա ավելի հաջող թեկնածու կլինի»,- Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքերն է մեջբերում AFP-ն։
Սկզբում՝ 2016-ի փետրվարին, Սոֆիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովային։
Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների նախնական քվեարկության ժամանակ Բոկովան զբաղեցրել էր միայն 6-րդ տեղը։
Ընտրապայքարի առաջատար է դեռևս համարվում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը։
Ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման 10-ամյա ժամկետը կավարտվի 2016 թվականի դեկտեմբերի 31-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել