Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

 

Հայաստանի և Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված  ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

 Ցուցադրությունը, ներկա սերունդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսևորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքի՝ անկախ պետականության և դրա խորհրդանշանների հանդեպ:

 

Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները:

Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել