Image result for ՊետությունՊետությունը բարձրագույն արժեք է։ Ո՛չ արվեստը, որը վերջին հարյուրամյակում դարձել է բիզնես, ո՛չ սպորտը, ո՛չ էլ գիտությունը չունեն այն նշանակությունն ու դերը, ինչ որ անհատի և հասարակության համար ունի այն, ինչ մենք անվանում ենք պետություն․․․ Եվ եթե կա մի բան, որով անհատը կամ հասարակությունը իսկապես կարող է հպարտանալ, ապա դա ո՛չ արվեստն է, ո՛չ սպորտը, ո՛չ էլ գիտությունը․․․ Դա այն է, ինչը մենք անվանում ենք պետություն․․․ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե այդ պետությունը բռնապետություն է, դեմոկրատական կամ սոցիալիստական․․․ Կարևորն այն է, թե ովքեր են ղեկավարում պետությունը՝ լինի այն բռնապետություն, դեմոկրատական թե սոցիալիստական․․․ Ցանկացած պետություն հասարակության արտացոլումն է։ Հասարակության մեջ ծնված ու մեծացած անհատը, հետագայում դառնալով երկրի ղեկավար, իրականացնում է այն, ինչ իրեն սովորեցրել է նույն հասարակությունը, ինչ ինքը տեսել ու հասկացել է՝ ապրելով այդ հասարակության մեջ և յուրացնելով այն բարքերն ու սովորությունները, որոնք բնորոշ են հարազատ հասարակությանը․․․ Մնացածը դեմագոգիա է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել