Խլոյա Դանստանը երջանիկ հղի կին էր, ում որովայնում 3 նոր կյանք էր զարգանում: Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա արգանդում 2 տղա և մեկ աղջիկ է մեծանում։
Բայց ցավոք, վերջինիս մահ էր սպառնում….

Խլոյայի առաջ դժվար ընտրություն դրվեց. կամ շարունակել հղիությունը և կորցնել աղջկան, ով զրկված էր թթվածնից, կամ 7 ամսեկանում արհեստական ցավեր առաջացնել և աղջկան փրկելու փորձի հաշվին վտանգել տղաների կյանքը։

Ծանոթացեք` սա Հենրի, Ռուֆուս ու Փել Դանստաններն են, ովքեր բավական երջանիկ տեսք ունեն, չնայած նրան, որ կյանքի հենց առաջին փուլում բախվեցին լուրջ խնդիրների։

Խլոյան այնուամենայնի ռիսկի դիմեց և որոշեց վաղաժամ ծննդաբերել, ինչի արդյունքում իր փոքրիկների հետ հիվանդանոցից տուն գնաց 11 շաբաթ անց միայն։

–Ես ինձ մեղավոր եմ զգում այն բանում, թե ինչպես վարվեցի տղաներիս հետ։ Բայց Փերլը կմահանար, եթե մենք դա չանեինք, դրա համար ես չեմ զղջում,–պատմում է Խլոյան։

–Ես կարող էի բաց թողնել նրան` թույլ տալով իմ տղաներին ազատ աճել և առողջ զարգանալ, բայց հիմա, երբ Փերլը իմ կողքին է, սիրտս ցավում է միայն այն մտքից, որ նա կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ մեր կյանքում։

  

Երեքն էլ ողջ մնացին, բայց ծնվեցին թույլ առողջությամբ և անմիջապես արյան փոխներարկում անհրաժեշտ եղավ։

–Դուստրս լուրջ հիվանդույթուններով էր ծնվել։ Նրա մոտ սարսափելի վարակ էր, փոքր արյան զեղում կար ուղեղում և մենք օրեր անցկացրեցին կարծելով, թե նա չի ապրի։ Նա նաև ոսկորների հիվանդություն ուներ, որը լուծվեց դեղերի օգնությամբ, ինչպես նաև խնդիր լյարդի հետ, որը նույնպես կարգավորվեց հիվանդանոցում եղած ժամանակ։

Այսօր բոլոր երեք փոքրիկներն էլ առողջ ու երջանիկ են և ոչ մի վտանգ նրանց առողջությանը չի սպառնում։

Խլոյայի պես քչերը ռիսկի կդիմեին` ամեն ինչ կորցնելու վտանգի տակ փրկել մեկի կյանքը։ Բայց նա դիմեց այդ քայլին և շահեց։

Այսօր երեք հրաշք է մեծանում իր աչքի առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել