Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, իր Instagram-ում գրառում է կատարել՝ դժգոհելով իր կոսմետոլոգից և ոչ միայն.

«Դու չես զղջա: Այս բուժակարգը խոնավացնում ու թարմացնում է մաշկը»,- համոզում էր ինձ իմ կոսմետոլոգը: Մի ժամից հայելու միջից ինձ էր նայում այտուցված վարդագույն դեմքը: Այսինքն՝ ի՞նչ վարդագույն, կարմի՛ր,- իր վշտի մասին պատմում է Գարիկի կինը,- Այդ սրիկան մխիթարում էր ինձ՝ առավոտյան ամեն ինչ կանցնի: Երբ մտածում էի, թե ինչպես կարող եմ արագ ու աննկատ տուն հասնել, դուստրս զանգահարեց ու խնդրեց հաց գնել: Այս իրավիճակում՝ նման դեմքով կարելի է ցանկացածին մերժել՝ տատիկին մերժել ճանապարհ անցկացնել, ընկերուհուն՝ նրա տուն մտնել ու վերցնել այն պարտքը, որը նա որոշել է երկու տարի հետո վերադարձնել: Բայց երեխային չես կարող մերժել ու ասել, որ հաց չես գնի»:

«Արագ վազելով, որպեսզի ուրիշի ինֆարկտի պատճառը չդառնամ, ես հասա սուպերմարկետ: Խանութում սպիտակամորթերը քիչ էին, ինչը չէր կարող չուրախացնել Կարմրամորթին: Եվ հանկարծ հացաբուլկեղենի ու պահածոների բաժինների միջև տեսա համադասարանցուս, որին ավարտական երեկույթից հետո չէի տեսել:

Ամենավատն այն էր, որ համադասարանցիս էլ ինձ տեսավ: Ուրախությունն անսահման էր, բայց ոչ իմը: Համադասարանցիս մենակ չէր ու ծանոթացրեց ինձ իր որդու հետ՝ պատմելով նրան, որ ես նրա առաջին սերն եմ եղել, որին երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ:

Վախեցած 16-ամյա տղայի աչքերում մեկ հարց էր երևում՝ «Ինչո՞ւ, հայրիկ»: Հետո ապշահար պատանու հայրը առաջարկեց լուսանկարվել հիշատակի համար:

«Ես կյանքում առաջին անգամ զղջացի, որ հեռախոսում կա տեսախցիկ՝ սելֆիի ֆունկցիայով: Բայց մերժելն անհարմար էր: Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ու ես ծածկելով դեմքս «Բորոդինսկի» հացով՝ դուրս վազեցի խանութից: Ամբողջ ճանապարհին ես ծիծաղում էի, որ տղան կմեծանա ու հորը կծանոթացնի իր ընկերուհու հետ, ու եթե նա հանկարծ դուր չգա հորը, տղան միշտ կարող է ասել. «Պապա, ես քո առաջին սիրուն տեսել եմ»,- եզրափակել է Մարտիրոսյանի կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել