«25» ալբոմի դուրս գալուց մոտ կես տարի անց երգչուհի Ադելը դրա համար ստացել է «ադամանդե» կարգավիճակ, հայտնում է The Independent-ը:

Նշվում է, որ դրա շնորհիվ Ադելը դարձել է երկու «ադամանդե» ալբոմների՝ աշխարհում երրորդ մրցանակակիրը (Բրիթնի Սփիրսից և Սելին Դիոնից հետո):

Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին «25» ալբոմը գերազանցել է 10 միլիոն տպաքանակը:

2011 թվականին Ադելը «ադամանդ» է ստացել «21» ալբոմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել