Image result for aliyevՍեպտեմբերի 21-ն արդեն պատմություն է, սակայն Բաքվում շարունակվում է Իսկանդերահիստերիան: Իմ գրառումներում ես արդեն դրան անդրադարձել եմ և հիմա չեմ կրկնվելու, սակայն ասեմ, որ այն դեռ շարունավում է՝ ընդունելով տարօրինակ բնույթ: Եթե սկզբից Իլհամ Ալիևի ենթակաները հայտարարում էին, որ դա «Իսկանդեր» չէ, որ այդ համակարգը Հայաստանին չի պատկանում, որ այդ համակարգի «պուլտը» գտնվում է Մոսկվայում և այլն, ապա հիմա էլ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ այդ «Իսկանդերը» Հայաստանին է պատկանում, սակայն հնացած է և շուտով ժամկետնանց կդառնա... Ի դեպ, սույն նախարարը լրագրողների հետ հանդիպել էր այլ պատճառով, սակայն հիմնական թեման թողած՝ հատուկ անդրադարձել էր հայաստանյան «Իսկանդերին»: Ազերի պաշտոնյաների հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը ապացուցում են, որ Բաքվում սարսափած են նրանից, որ Հայաստանն ունի «Իսկանդեր»: Հենց սրանով է պայմանավորված այն, որ վերջին երկու օրվա մեջ Ադրբեջան են այցելել Բաքվի դաշնակից երկրների՝ Պակիստանի, Բելառուսի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունները...
Զարմանում եմ, որ դավաճան Մարտիրոսօղլուն մինչև հիմա մի հոդված չի տպագրել, որ այդ «Իսկանդերը» երեք «Դ» ֆորմատով են ցուցադրել կամ բութաֆորիա է...
Ինչպես ասում են, «Քաք սրտին մխիթարանք»... Թող մենք ատոմային զենք էլ ունենանք, ու Բաքուն էլ չհավատա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել