1. Ոգեշնչում


Հիպնոսն «արվեստի» այնպիսի տեսակ է, որի ազդեցության տակ մարդուն ինչ-որ բան հեշտ է համոզելը: Այս վիճակում մարդիկ հակված են ուշադրությամբ լսելու այն առաջարկները, որոնք նրանց անում է հիպնոսացնողը: Գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է ազդում հիպնոսը. մի մասը շատ ուժեղ է այն ընդունում, մնացածը՝ շատ թույլ: Սակայն գիտնականները նաև նշում են, որ հիպնոսն իրենից ոչ մի օգտակար բան չի ներկայացնում:

2. Կոլեկտիվ հիպնոս

Կամ, այլ բառերով՝ հիպնոս՝ բեմից: Սա շատ հայտնի երևույթ է, որին հիմնականում մասնակցում են հատուկ կրթություն ունեցող մարդիկ և խարիզմատիկ հիպնոսացնողները: Ընթացքում փոքրիկ շոուներ են անցկացնում մարդկանց հետաքրքրությունը գրավելու համար:

 

3. Հոգեբանական թերապիա

Այսպիսի թերապիա հատուկ հիպնոսացնողի օգնությամբ անցկացվում է նրա համար, որ մարդիկ կարողանան ազատվել վատ հիշողություններից, շտկեն իրենց պահվածքը: Շատերին սա իսկապես օգնում է:

 

4. Ներշնչանք

Առհասարակ, ինքդ քեզ «զարմացնելու» համար պարտադիր չէ այցելել հիպնոսացնողի կամ ընդհանրապես հիպնոսի ենթարկվել: Բավական է ներշնչանքի մի քանի մեթոդ իմանալ: Այս միջոցով կարող եք ինքներդ ձեզ հիպնոսի ենթարկել:

 

5. Հիպնոսի օֆիցիալ ճանաչում

Դեռևս անցած դարի հիսունական թվականներին ամերիկյան բժշկական ասոցիացիան հոգեկան առողջության վերաբերյալ քննարկումներ է անցկացրել և եկել այն եզրահանգման, որ հարկավոր է հիպնոսն օգտագործել նաև բժշկական նպատակներով: Երեսուն տարի անց նրանք, այնուամենայնիվ, նորից սկսեցին հակառակը պնդել, թե չարժե հիպնոսը բժկության մեջ մտցնել: Եթե հիպնոսացնողը հավատացնում է, որ բժշկական լիցենզիա ունի, ապա ոչ մի դեպքում մի հավատացեք նրան. նա ուղղակի ստում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել