Картинки по запросу կառավարության նիստ  կարեն կարապետյանՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային Հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լևոն Ալթունյանը, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների, Արփինե Հովհաննիսյանը՝ արդադարադատության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել