c08f3780-5e08-4f17-bdc6-1e3aca5d2540_rtr1o99fԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին վաճառել է 70 տոննա ծանր ջուր:

Նրա խոսքով՝ տվյալ հարցի շուրջ բանակցություններ են տարվում նաև այլ երկրների հետ: Սալեհին հաստատել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի այն հայտարարությունը, որ Իրանը Ռուսաստանին վաճառել է 38 տոննա ծանր ջուր՝ հավելելով, որ մատակարարումներն ավարտվել են 7-8 օր առաջ:

Սալեհին Իրանի համար ձեռքբերում է անվանել այն, որ նա միջուկային գործարքին հաջորդած ընդամենը 8 ամսում 70 տոննա ծանր ջուր է վաճառել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, և որ իրանական ծանր ջրով հետաքրքրվում են նաև այլ երկրները և մասնավորապես եվրոպական երկրները, որոնց հետ բանակցությունները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել