Իհարկե, բոլորս էլ քաջ տեղյակ ենք, որ աշխարհում կան ֆենոմենալ հիմարության տեր մարդիկ, սակայն սա անցնում է նախկինում դիտարկված հիմարության բոլոր սահմանները։

Հազարավոր մարդիկ, հավատալով YouTube-ում հայտնված կատակ-հոլովակին, գայլիկոնով ծակում են իրենց նոր iPhone 7-երը, որպեսզի ստացված ծակը օգտագործեն որպես ականջակալների համար նախատեսված 3.5մմ տրամագծով վարդակ։

Այս տեսանյութը YouTube-ում ավելի քան 11 միլիոն դիտում է հավաքել ընդամենը 10 օրվա ընթացքում։

BlogNews-ը հատուկ զգուշացնում է բոլորին, որ այս կերպով դուք միայն կոչնչացնեք ձեր սմարթֆոնի բարձրախոսները, իսկ վատագույն դեպքում կվնասեք սմարթֆոնի համակարգիչը, և Ձեր iPhone-ն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի։

Մի հավատացեք այն ամենին, ինչ տեսնում եք YouTube–ում և միշտ մտածեք ինչ-որ բան անելուց առաջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել