Նավթի շուկան կկայունանա 2017 թվականի երկրորդ կեսից ոչ շուտ։ Նման գնահատական է հնչեցրել Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Նավթի պահանջարկն այսօր ավելի թույլ է, քան կարծում են շատերը։ Արդյունահանումն աճում է շատ ուժեղ։ Մերձավորարևելյան արդյունահանումը հասել է ռեկորդային մակարդակի և զբաղեցնում է ամենամեծ մասնաբաժինը 70-ականներից ի վեր։ Ես սպասում եմ, որ շուկան կվերահավասարակշռվի 2017 թվականի երկրորդ կեսին»,- ասել է նա։

Բիրոլը, սակայն, կանխատեսում չի արել նավթի գնի մակարդակի, ինչպես նաև Ալժիրում ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպման ելքի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել