Նույնիսկ այսօր, երբ մենք ապրում են նախադեպը չունեցող տեխնոլոգիական զարգացումների դարաշրջանում, գիտնականները չեն կարողանում հասնել մեկ ընդհանուր եզրահանգման, թե ինչպես է պետք ցուցադրել մեր գնդաձև մոլորակը՝ հարթ թղթի վրա։ Նրանց խնդիրը կարելի է բնութագրել այսպես. գիտնականները պետք է երկիրը նկարեն նարնջի վրա, այնուհետևա առանձնացնե կեղևը և փորձեն այն մի հարթության վրա դնել՝ ուղղանկյուն տեսքով։ Ակնհայտ է, որ այս մեթոդով ստացված քարտեզներում բևեռներին մոտ ընկած տարածքները ավելի ձգված կլինեն քան հասարակածի շրջանները։

Մարդկանց մեծամասնությունը սովոր է աշխատել Ժերարդուս Մերկատորի նախագծած քարտեզով, որը մեկ հսկայական թերություն ունի՝ ինչքան տարածքները մոտ են բևեռներին, այնքան դրանք մեծ են երևում։

BlogNews – որոշել է հստակություն մտցնել այս խնդրում՝ ցուցադրելով, թե ինչպես են փոփոխվում պետությունների չափսերը՝ կախված դրանց աշխարհագրական դիրքից։

Գրենլանդիայի իրական չափսերը

Սկզբի համար եկեք նայենք Գրենլանդիային։ Առաջին հայացքից այն հսկայական է՝ չափերով մոտ Աֆրիկա մայրցամաքին։ Սակայն երբ այն տեղափոխում ենք դեպի հասարակածը, պարզ է դառնում, որ դա հասարակ կղզի է՝ որը աննշան է Աֆրիկայի համեմատությամբ։

Իսկ այժմ համեմատենք Ավստրալիան՝ Ռուսաստանի և Եվրոպայի հետ

Առաջին հայացքից թվում է, թե Ավստրալին այդքան էլ մեծ չէ, սակայդ դա խաբկանք է։ Այն փոքր է երևում, քանի որ մոտ է հասարակածին և հեռու է մյուս երկրներից՝ չունենալով համեմատվելու հնարավորություն։

Ինչքան անհավանական է Ավստրալիայի չափսերի փոփոխությունը՝ քարտեզի վրա տեղաշարժվելու հետևանքով։

Իսկ այժմ համեմատենք ԱՄՆ –ը (առանց Ալյասկայի) և Ավստրալիան

Դրանց գրեթե հավասար մեծություն ունեն։

Մեքսիկա

Մեքսիկան բավականին մեծ պետություն է։

Անտարկտիդա

Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի իրական չափսը

Բացի այն, որ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, այն նաև գտնվում է հյուսիսային բևեռին չափազանց մոտ։ Այդ իսկ պատճառով այն չափազանց մեծ է երևում քարտեզի վրա։ Հասարակածին մոտ տեղափոխվելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը 2 – 3 անգամ ավելի փոքր է, քան երևում է։

Տեսեք ինչպես է փոխվում Ալյասկայի չափը

Ահա, թե ինչ տեսք կունենար Չինաստանը, եթե լիներ Կանադայի տեղում

Ռուսաստանի և ԱՄՆ –ի համեմատությամբ Հնդկաստանը այդքան էլ փոքր չէ

Եթե Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը Եվրոպայում լիներ, ապա դա Եվրոպայի միակ երկիրը կլիներ

Աֆրիկայի ամենամեծ երկրները՝ Ռուսաստանի փոխարեն

Աշխարհի 6 մեծագույն երկրները՝ հասարակածի վրա

Բնականաբար Ռուսասատանը շարունակում է տարբերվել իր մեծությամբ, սակայն այն այլևս այնքան հսկայական չէ, որքան երևում է իր իսկական դիրքում։ Այստեղ կարելի է տեսնել, թե իրականում ինչ մեծ է Ավստրալիան։

Ահա ևս մի քանի քարտեզագրական նախագծեր, որոնցով գիտնականները փորձում են ներկայացնել Երկիր մոլորակի ճշգրիտ պատկերը՝ 2D աշխարհում։

Գալլ – Փիթերս նախագիծ

Ուանգեր 6-րդ նախագիծ

Գուդի Հոմոլոսին նախագիծ

Հուսով ենք, այս պատկերավոր քարտեզները օգնեցին Ձեզ ալեի ճիշտ պատկերացնել աշխարհի իրական տեսքը և չափսերը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել