Image result for Նիկոլ ՓաշինյանՆիկոլն իշխանությունների ճանապարհն է բացում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրությունները հատկապես կարևորվում են նրանով, որ լուրջ քաղաքական պայքար է ընթանում, որի շրջանակում ընդգրկված են նաև նորաստեղծ և փոքր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունները:

Ընտրապայքարի հիմնական ծանրությունը կենտրոնացված է հանրապետության երկրորդ և երրորդ խոշոր քաղաքներում` Վանաձորում և Գյումրիում ընթացող ընտրարշավներում: Հատկապես հետաքրքրական իրավիճակ է Գյումրիում, որտեղ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն օժտված չէ առանձնահատուկ կառավարչական ունակություններով և չունի լուրջ թիմ քաղաքի պատկերը դեպի դրականը փոխելու համար:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ «Բալասանյան» դաշինքի, ավելին, ընդդիմադիր թեկնածուները քարոզարշավի ժամանակ նույնիսկ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Որպես ասվածի վառ օրինակ՝ կարելի է բերել նախօրեին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության քարոզարշավը, երբ Նիկոլը փորձեց սևացնել մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին ցույց տալու համար, որ միայն իրենց ղեկավարած կուսակցությունն է արժանի ստանալու ընդդիմադիր անվանումը: Նիկոլը փորձում է ինքնահաստատվել ընդդիմության հաշվին, սակայն հաշվի չի առնում՝ ճանապարհ է հարթում իշխանությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել