Image result for արփինե հովհաննիսյանՀայաստանն այն երկիրն է, որտեղ արդարադատության սովի և խայտառակ վիճակի պայմաններում Արդարադատության նախարարը կարող է իրեն թույլ տալ ԱԺ ամբիոնից ձայնի լպիրշ տոնայնությամբ և «մուննաթ»-ով պատասխանել կամ էլ չպատասխանել պատգամավորների հարցերին։
ԱԺ-ի երեկվա նիստում Թևան Պողոսյան-Արփինե Հովհաննիսյան հարց ու պատասխանը ևս մեկ անգամ ընդգծեց Արդարադատության նախարարի՝ պետական պաշտոնյայի մտածողությունից զուրկ լինելու և իր պարտականությունները լավ չընկալելու հանգամանքը։
Պատգամավորն ընտրվում է ժողովրդի կողմից, այդ պատգամավորի բոլոր հարցերին անխտիր նախարարը պարտավոր է պատասխանել, դա իր աշխատանքն է՝ անկախ նրանից ինքը իրեն ուսանող է զգում, թե ոչ, և անկախ այն բանից՝ իրեն այդ հարցը դուր գալիս է, թե ոչ, քանի որ օրենսդիրի բերանով ժողովուրդն է խոսում (իհարկե, այլ բան է, որ մեր երկրում բոլոր ընտրությունները կեղծվում են, և ԱԺ-ում հայտնված ոչ բոլորն են ժողովրդին ներկայացնում)։
Հիմա ինձ ավելի շատ զարմացնում է այն, թե ինչպես կարող է Արփինե Հովհաննիսյանն այսքան ինքնավստահ լինել, երբ մեր երկրում արդարադատություն չկա, երբ մեր դատավորներն ու դատախազները նույնիսկ քաղաքական ենթատեքստ չունեցող ամենատարրական գործերի համար են կաշառք վերցնում, երբ նրանց անգործության կամ տգիտության պատճառով մենք ամեն տարի Եվրադատարանի կողմից տույժ-տուգանքների ենք ենթարկվում, երբ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է։
Մի՞թե տիկինը կարծում է, որ իր գեղեցիկ աչքերը կամ ամեն օր նախարարության ֆեյսբուքյան էջում տարբեր գլամուրային look-երով և հայացքներով նկարներ հրապարակելն իրեն թույլ է տալիս որպես պետական ծառայող այդ տոնով հրապարակային խոսել. ախր Դուք ընդամենը փտած պետական համակարգի հերթական ձախողված նախարարն եք, ավելի լավ է հարգալից տոնով հաշիվ տաք այս ժողովրդին, թե ինչու է Ձեր ղեկավարած ոլորտն այսքան անմխիթար վիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել