ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 27-ը հայտարարել է ընտրողների գրանցման օր, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում այդ օրը անցկացնել այնպես, որ վստահ լինենք, որ դուք գրանցված եք քվեարկության համար»,- ասված է նախագահի հայտարարությունում, որը նպատակաուղղված է ընտրություններում ակտիվ մասնակցության ապահովմանը:

ԱՄՆ-ում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել գրանցված ընտրող, որի համար հարկավոր է անցնել հատուկ ընթացակարգ:

ԱՄՆ նախագահական համընդհանուր ընտրությունները, ինչպես նաև ԱՄՆ Սենատի մեկ երրորդի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել