«Երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստում մի շարք օրենքներ դրվեցին քվեարկության։ «Իրավունքի» տեսախցիկը ֆիքսեց, որ միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր երևույթը շարունակվում Է։ ԲՀԿ-ի պատգամավոր Հրանտ Դավթյանը քվեարկեց բացակա պատգամավոր, ամենայն հավանականությամբ, գործարար պատգամավոր Արշակ Մխիթարյանի փոխարեն։

Հիշեցնենք՝ Հրանտ Դավթյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց իրավապահ մարմնի ներկայացուցչին հայհոյելու, ապա նրան պատկանող ռեստորանում հնչած կրակոցներից հետո»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել