Image result for կարեն կարապետյանՈրքան հետևում եմ նորանշանակ վարչապետի գործողություններին, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում, որ այս ամենն ընդամենը հերթական իմիտացիա է, և այն հասարակության մի մասին հաջողվում է որպես բարեփոխում փաթեթավորել Կառավարությունում կադրային և կառուցվածքային արհեստական խառնաշփոթ ստեղծելով՝ մեկին վերցնելով, մեկ այլ գերատեսչության նախարար դարձնելով, մի վարչությունը մեկ այլ նախարարության կազմ մտցնելով կամ նախարարությունների գործունեության իմաստը կրճատող անուններ դնելով։
Բայց շոուի ամենաշռնդալից մասը «փոքր գողությունները» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունն էր։ Հիմա հարց՝ ի՞նչ արեց վարչապետը՝ բացի ևս մեկ անգամ պետական միջոցների մսխման և յուրացման մասին ասելով այն, ինչը շատ լավ գիտեն սահմանամերձ գյուղում ապրող հողագործից սկսած մինչև երկրի ամենաբարձ օղակներ, դպրոցահասակ երեխայից մինչև տարեց։ Ժողովուրդը լավ գիտի, որ իրեն թալանում են, իր ձեռքից իր բաժին հացն են խլել։ Ավելին, ժողովուրդն աչքերը փակ գիտի, թե ովքեր են թալանչիները և ինչպես են նրանց այդ թալանն իրականացնում։ Իսկ վարչապետը այս գողությունները վերացնելու վերաբերյալ այն ժամանակ անկեղծ ու ազնիվ կլիներ, եթե անուններ մատնանշեր, իսկ չի մատնանշել, քանի որ դրանք իր թիմակիցներն են։ Ահա, հենց այս պատճառով է, որ նորանշանակ վարչապետը չի բարեփոխելու ոչինչ, և դրա կամքն ու ցանկությունն էլ չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել