Քեյփ Բրետոնը փոքրիկ կղզի է, որը գտնվում է Նովա Սկոտիայի արևելքում, Կանադա: «Ագարակատիրոջ դուստր» գյուղական մարկետը հացաբուլկեղենի խանութ է, որը գտնվում է այս կղզում և ցանկանում է ընդլայնել իր մասշտաբները: Իրականում, սա իրականացնելու համար նրանք ունեն բոլոր համապատասխան միջոցները՝ բացի… մարդկանցից:

Այս գեղեցիկ կղզին՝ իր յուրօրինակ բնությամբ և էկոլոգիապես մաքուր շրջակայքով հանդերձ շատ բան ունի մեզ առաջարկելու: Այստեղ ժամանցի շատ վայրեր կան՝ մանկական ակումբներ, եկեղեցիներ և այլն: Քաղաքի բնակչությունը մոտ 150,000 է, բայց այն գնալով նվազում է:

Համապատասխան որակավորում ունեցող բոլոր տեղացիներին աշխատանքով ապահովելուց հետո բիզնեսի սեփականատերերը անհավատալի հայտարարություն տարածեցին Ֆեյսբուքում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել և բնակվել կղզում, կապահովվեն աշխատանքով և 2 ակր հողակտորով բնակություն հաստատելու համար: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Քեյփ Բրետոնում կարող են աշխատել միայն նրանք, ովքեր Կանադայում օրինական գործունյա անձ են համարվում:

Իսկ կանադական օրենքի համաձայն՝ այդ երկրում աշխատանք գտնելու համար շատ քիչ և հեշտ ստորագրվող փաստաթղթեր են հարկավոր ընդամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել