Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ակնհայտ է համարել, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է տարածաշրջանային գործընթացների վրա գլոբալ ազդեցության տեսանկյունից։

Այդ մասին նշվել է Miami Herald ամերիկյան թերթի կայքում տեղ գտած «Թուրքիան ու դաշնակիցները կարող են հաղթել ահաբեկչությանը» խորագրով նրա հոդվածում։ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել ռուսական ինքնաթիռի միջադեպին, որը Չավուշօղլուն անվանել է անցանկալի։

Հոդվածում նշված է, որ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները արդյունքում թևակոխել են կարգավորման փուլ, և դա իր ներդրումն է ունեցել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման վրա.

«Նոր համագործակցություն է սկսվում տարածաշրջանային խնդիրների կարգավորման ու ահաբեկչության հակազդեցության վերաբերյալ ջանքերի մերձեցման ոլորտում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել