_Mikheil-Saakashvi_2714744bՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի ներկայիս իշխանություններին մեղադրել է Վրաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտելու մեջ: «Այս կառավարությանն անվանում են անպետք, եւ իրականում այն, ինչ նրանք են անում, ուղղակի վնասակար է»,- ասել է Սահակաշվիլին:

Մասնավորապես նա վստահ է, որ կառավարությունը մեծ սխալ է թույլ տվել, երբ 2012 թվականից հետո կասեցրել է «Լազիկա» նախագծի՝ Վրաստանի արեւմուտքում ծովային նավահանգստի շինարարությունը: «Եթե մենք ավարտեինք Լազիկան, կլուծեինք Սամեգրելո-Զուգդիդի, Սենակի, Չխորոցկու շրջաններում զբաղվածության հարցը»,- վստահ է Սահակաշվիլին:

Օդեսայի նահանգապետը նշել է, որ ինքը պատրաստ էր լաստանավային անցում բացել Վրաստանի եւ Ադրբեջանի համար, սակայն այդ գաղափարն այդպես էլ զարգացում չունեցավ:

Սահակաշվիլին նշել է, որ ներկայումս «Վրացական երկաթուղիների» բեռնափոխադրումների ծավալը կրկնակի կրճատվել է՝ 2012-ի հետ համեմատած, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»:

Սահակաշվիլին նաեւ հայտնել է, որ օրերս Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային շինարարությունն իրականացնող ադրբեջանական ընկերություն է այցելել հարկային ծառայությունը եւ ամեն բան կնիքել: Նախկին նախագահի կարծիքով դա անմիջական հարձակում է վրաց-ադրբեջանական բարեկամության վրա: Նա վստահ է, որ դա բխում է Վրաստանում իշխող կուսակցության քաղաքական շահերից: «Դրանով Իվանիշվիլին շանտաժի է ենթարկում նրանց, որպեսզի ընտրություններում ստանա Մառնեուլիի ադրբեջանցիների ձայները»,- ասել է Սահակաշվիլին:

Նա նաեւ նշել է, որ Օդեսային նահանգապետի պաշտոնում փորձում է զարգացնել Վրաստանում տրանսպորտային նախագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել