Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ իրանական ծանր ջրի 38 տոննա ընթացիկ տարվա սեպտեմբերին հասցվել է Ռուսաստան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Իրանի հետ բանակցում է 38 տոննա ծանր ջուր գնելու մասին, որը կիրառվում է մի շարք միջուկային սարքերի աշխատանքների համար.

Կիրիենկոն ԱԷՄԳ-ի 60-րդ գլխավոր կոնֆերանսի լիագումար նիստում հայտարարել է. «Կարող եմ գործընկերներիս իրազեկել, որ սեպտեմբերի 13-ին ու 20-ին երկու չվերթով Ռուսաստան է բերվել 38 տոննա իրանական ծանր ջուր:

Իրանն ու Ռուսաստանը համատեղ աշխատում են կայուն իզոտոպներ արտադրող Ֆորդոյի գործարանի երկու կասկադի վերափոխման վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել