seo_klientԱնհամբերությունը կարող է լինել սրտի նոպայի պատճառ: Համացանցի և բարձր տեխնոլոգիաների պայմաններում մենք հետ ենք վարժվել ստասելուց՝ ընտելանալով ցանկալին անմիջապես սատնալուն:

Որևէ գործողության մի քանի ժամով ուշանալը մեզ կարող է ափերից հանել:

Այսպես՝ ով ի վիճակի չէ սպասել, «ավելի շուտ կատաղություն է զգում, երբ չի ստանում ցանկալին»,- պարզաբանել է թերապևտ Ռեդֆորդ Ուիլյամսը Հյուսիսային Կարոլինայից: Իսկ կատաղությունը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սթրեսի հորմոնների, ադրենալինի և կորտիզոլի արտադրման: Այդ բոլորը կարող են պատճառ դառնալ սրտի նոպայի:

«Սթրեսի հորմոնը խթանում է թրոմբոցիտների արտադրությանը, երակները սեղմվում են, որը կարող է հանգեցնել սրտի նոպայի: Այդ հորմոնները նաև ակտիվացնում են ճարպերի մուտքը արյան մեջ, որը ինքնըստինքյան բարձրացնում է ճարպագնդիկներով երակների խցանման ռիսկը»,- ասել է Ուիլյամսը:

Այնպես որ պահպանեք սիրտը և մի նյարդայնացեք մանրուքների պատճառով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել