Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նշելէ, որ ցանկանում է մարզական կարիերան ավարտել գերմանական ակումբում։

« «Բավարիա»-ն կարիերայիս վերջին ակումբը կլինի։ Քանի դեռ մարմինս ու հոգեբանական վիճակս թույլ են տալիս, ցանկանում եմ հանդես գալ այս ակումբում։ Չեմ կարծում, որ ևս մեկ քայլ կկատարեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Կցանկանայի խաղալ Իտալիայում, բայց ժամանակին խաբել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է «Բավարիա»-ի հետ պայմանագրին, ապա դեռ չեմ որոշել՝ երկարաձգելու եմ ժամկետը, թե ոչ»,- հայտարարել է 34-ամյա կիսապաշտպանը։

Ալոնսոյի՝ «Բավարիա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել