Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բարձր է գնահատել իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթի»-ում կատարած աշխատանքը։

«Գվարդիոլան ֆուտբոլիստներին հասկանալու և իր մտքերը նրանց հասցնելու բնատուր տաղանդ ունի։ Նա սիրում է ֆուտբոլ՝ հիմնված գնդակի տեղաշարժը վերահսկելու վրա։

Նա ցնցող աշխատանք է կատարում «Մանչեսթեր Սիթի»-ում։ Նրա ֆուտբոլիստներն այրվում են կարողությունները մարզչին ու երկրպագուներին ցուցադրելու ցանկությամբ։ Պեպը շատ պահանջկոտ է»,- հայտարարել է իսպանացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել