Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նոր կառավարության կազմում շարունակելու է աշխատանքը արդարադատության նախարարի պաշտոնում:

Tert.am-ի հարցին, թե իրեն առաջարկ եղե՞լ է որպես արդարադատության նախարար շարունակելու աշխատանքը նոր կառավարությունում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, եղել է: Եթե նշանակում լինի, կաշխատեմ»:

Հարցին, թե որպես Հովիկ Աբրահամյանի կադր՝ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքի շարունակությունը նոր կառավարությունում, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Առաջարկում եմ սպասել նշանակումներին, դրանից հետո կխոսենք»: 

Վերջին ամիսներին արդարադատության նախարարը որոշ փոփոխություններ էր նախաձեռնել դատաիրավական ոլորտի օրենսդրության մեջ: Հետաքրքրվեցինք, թե կարծում է, կկարողանա՞ այդ փոփոխությունները նոր կառավարության հետ իրականացնել, քանի որ սա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէ, պատասխանեց. «Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն իր առջև դրված խնդիրները քաղաքականության մշակման տեսանկյունից կշարունակի իրականացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել