ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման ու տուգանվել 2100 եվրոյով։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։

2016 թվականի մայիսին գիշերային ակումբից դուրս գալիս Օրյեն սպառնացել ու հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին։ Նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք ու այնտեղ անցկացրել մի քանի ժամ։

Օրյեն իրեն տուժող էր համարել ու նշել, որ օրինապահներն ագրեսիվ են եղել իր նկատմամբ։ Մինչդեռ ոստիկաններից մեկը ցուցմունքում նշել է, որ Օրյեն արմունկով հարվածել է իր կոկորդին։ Դատարանը բավարարել է ոստիկանների պահանջը։

Ֆրանսիական մամուլի փոխանցմամբ՝ ազատազրկումը պայմանական է, և ֆուտբոլիստը չի հայտնվելու բանտախցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել