Картинки по запросу Ռուդիկ ՂուկասյանԱռաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Սևան քաղաքում կրքերը թեժանում են: Ըստ որում՝ այս թեժացման մեկնարկը տրվեց այն ժամանակ, երբ Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին բերման ենթարկեցին Մարտունու քննչական բաժին՝ ստորգետնյա խողովակների գողության քրեական գործով:

Հանրապետական քաղաքապետը հայտարարել էր, որ իրեն հետապնդում է ոչ թե իշխանությունն, այլ միայն մարզպետն ու ոստիկանապետը: Սակայն քաղաքում առկա այժմյան պատկերը բոլորովին այլ երանգ է հաղորդում իրադարձություններին: Սևանում բավականին լարված են մարզպետի, ոստիկանապետի և Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները։ Նա կատաղի պայքարի մեջ է մտել նաև Սևանի ազգային պարկի տնօրենի տեղակալ, Սևանի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Սարգիս Մուրադյանի հետ, որ, հատկանշական է, ընտրություններում հենց իշխանության պաշտպանյալն է։ Այս տևական լարված մթնոլորտում ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցությունն այլևս չի սատարում Ռուդիկ Ղուկասյանին: Իշխանական կուլիսներում նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի գլխին սև կ ամպեր են կուտակվել, և հնարավոր է՝ նրա գործունեության վերաբերյալ նոր սկանդալային բացահայտումներ լինեն։

Այսպիսով, Ռուդիկ Ղուկասյանը պետք է պարզ հասկանա, որ ո՛չ իր համաքաղաքացիները՝ սևանցիները, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ իր թիմը այլևս չեն սատարում իրեն, և այս բարդ պայամաններում նրա վերընտրվելը քաղաքապետի պաշտոնում պարզապես վերածվում է քաղաքական երազանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել