Tert.am-ը գրում է.
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին չեն զբաղվելու ունեցվածքի բաշխմամբ, քանի որ զույգն ավելի վաղ ամուսնական պայմանագիր է կնքել: Այս մասին գրում է ամերիկյան TMZ պորտալը: 

Ինչպես հայտնել է զույգին մոտ աղբյուրը՝ կնքված պայմանագիրն իր մեջ ներառում է դերասանների համատեղ կյանքի և ունեցվածքի բաժանման հետ կապված բոլոր մանրամասները: Նշվում է, որ խոսքը մոտ 400 մլն դոլար գումարի մասին է: 

Դերասաններն ունեն համատեղ ձեռք բերված 12 անշարժ գույք: Դրանցից 7-ը գնել է Բրեդ Փիթը, երկուսը պատկանում են Ջոլիին: Իսկ ահա Ֆրանսիայում գտնվող տունը, ԱՄՆ-ի Նոր Օրլեան նահանգում առանձնատունն ու Նյու Յորքում բնակարանը զույգը գնել է 2014թ.-ին կայացած հարսանյաց արարողությունից հետո:


Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է զույգը պատրաստվում կիսել այս սեփականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել