Картинки по запросу mens style

Բոլոր տղամարդիկ փորձում են ճոխացնել իրենց մասին պատմությունները, որպեսզի կանանց աչքին ավելի գրավիչ երևան: Այսպես, ինչի՞ մասին են տղամարդիկ մեզ ստում:

Իրենց հնարավորությունների մասին

Տղամարդիկ հաճախ են պատմում, որ որոշակի ազդեցություն ունեն որոշ մարդկանց վրա, որ գրեթե ցանկացած խնդիր կարող են լուծել: Եվ միայն երբ գալիս է գործելու ժամանակը, պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Նրանք հազար ու մի արդարացում են առաջ բերում, բայց այդպես էլ չեն խոստովանում, որ չեն կարող լուծել խնդիրներդ:

Իրենց անհաջողությունների մասին

Եթե տղամարդը հաջողության չի հասել կարիերայում, ապա նա երբեք չի ասի, որ ժամանակին որևէ հնարավորություն է բաց թողել, որ ծուլացել կամ վախեցել է ռիսկի դիմել: Նա քեզ կհավաստիացնի, որ հատուկ չի գնացել համալսարան կամ որ իրեն հազար անգամ առաջարկել են բարձրացնել պաշտոնը, բայց ինքը հրաժարվել է, չէ՞ որ իրեն այսպես էլ է դուր գալիս: Նա քեզ կհավաստիացնի, որ եթե ուզենար, մեքենա էլ, տուն էլ, սեփական կղզի էլ կունենար, բայց կյանքում ավելի կարևոր արժեքներ կան:

Սիրո մասին

Տղամարդիկ հաճախ խաբում են իրենց իրական զգացմունքների մասին: Նրանք նախընտրում են թաքցնել դրանք, որպեսզի կինը հանկարծ չիմանա, որ առանց նրա տղամարդը չի կարող ապրել: Մյուսներն էլ, ընդհակառակը, երդվում են հավերժ սիրո մեջ, որպեսզի կնոջն իրենց կողքին պահեն:

Այն մասին, թե ինչպես են իրենց վերաբերվում ընկերական շրջապատում

Տղամարդը երբեք չի խոստովանում, որ դպրոցում իրեն ծաղրել են, որ համալսարանում աղջիկներն  ուշադրություն չեն դարձրել իր վրա, որ ընկերները ծիծաղում են իր քայլվածքի վրա: Չէ՞ որ կնոջ աչքին տղամարդիկ ցանկանում են ամենալավը երևալ:

Նախկին ընկերուհիներից բաժանվելու իրական պատճառների մասին

Նա քեզ չի ասի. «Մենք բաժանվել ենք, որովհետև ես շատ էի հանդիպում ընկերներիս հետ, դավաճանում էի նրան և մենակ էի թողնում դժվար իրավիճակներում»: Լավագույն դեպքում նա կասի, որ բնավորությունները չեն համընկել, չեն հասկացել իրար, վատագույն դեպքում, որ ընկերուհին իսկական եսասեր էր, և կմեղադրի խեղճ աղջկան աշխարհի բոլոր մեղքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել