ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում ձայների ճնշող առավելություն ունի իր հանրապետական մրցակցի նկատմամբ։ Այս մասին վկայում են Morning Consult ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ընկերության կայքում։

Նախկին պետքարտուղարի օգտին պատրաստ է քվեարկել լատինաամերիկացիների 54 և աֆրոամերիկացիների 75 տոկոսը։ Թրամփի օգտին քվեարկել պատրաստ են իսպանախոս ընտրողների 20 և սևամորթների միայն 7 տոկոսը։

Սակայն Թրամփը առաջատար է սպիտակամորթ բնակչության շրջանում (44%), մինչդեռ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ բնակչության 33 տոկոսը։

Բոլոր ընտրողներին հաշվի առնելու պարագայում Թրամփը առաջ է Քլինթոնից ընդամենը 1 տոկոսով՝ 39 տոկոսն ընդդեմ 38-ի։ Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 22-24-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել