Картинки по запросу հայկ մարտիրոսյանՄիայն ավանակները կամ ավանակներին գերակայություն տված հասարակությունում կարող են կարծել, թե հայկական ազգային թեմաներ, հողեր հանձնելու դեմ ձայներ, ազգային բնույթի գաղափարներ արտահայտողներն ու խոսողներն ուղարկված են ամերիկյան իշխանությունների կամ հատուկ ծառայությունների կողմից: Էլ չասեմ, որ դա հայկական տեսանկյունից խիստ դավաճանական կասկածներ են, որովհետև ստացվում է, որ գործակալական օրակարգ են տեսնում մի հարցում, որ ուղղակի ազգային է և հակադավաճանական:

Միացյալ Նահանգներն իրականում այնքան խնդիրներ ունի լուծելու, որ հայկական ազգային խնդիրներով զբաղվելը նրան ուղղակի չի կարող հետաքրքրել: Եվ հետո, բոլոր այդ թեմաներն ուղղակի որևէ կերպ չեն էլ կարող հետաքրքրել Նահանգներին: Իրականում ամերիկյան և եվրոպական արդի գաղափարախոսությունն անտարբեր չէ ժողովրդավարական խնդիրների հարցում, բայց ավանդաբար մեծապես անտարբեր է ազգային խնդիրների հանդեպ: Եվ դա հասկանալի է ու իր բացատրությունն ունի: Ազգերի ձուլարան հանդիսացող ուժային կենտրոնները բնականորեն չեն կարող նեղ-ազգային օրակարգեր հետապնդել: Դա անբնական կլիներ:

Կարծելու համար, որ Արա Պապյանը, Լևոն Շիրինյանը, Վահան Բադասյանը, Թամար Հովհաննիսյանը և, իհարկե, Հայկ Ա. Մարտիրոսյանը ամերիկյան գործակալներ են և ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող անձինք, պետք է ուղղակի մտավոր հետամնաց լինել: Բայց ոչ միայն: Դրա համար անհրաժեշտ է նաև ազգադավ և դավաճան լինել՝ իրականում նաև ուղղորդվելով ստալինիստական-սովետական գաղափարներով և դրանց մերօրյա հայաստանյան և ոչ միայն հայաստանյան կրողներով: Եթե ԱՄՆ-ի կամ Կանադայի հետ որևէ կապ ունես՝ ապրում ես կամ քաղաքացի ես, ուրեմն անպայման գործակա՞լ ես, մութ օրակարգեր ունե՞ս և ուղարկվել ես Հայաստանը ոչնչացնելու՞: Այդ տրամաբանությամբ կարելի է հասնել այնտեղ, որ պնդել, թե միայն ԱՄՆ-ում և Կանադայում այդպիսի շուրջ երկու միլիոն հայազգի ամերիկյան հետախույզ կա:

Հանուն հայկական ազգային թեմաների՝ ԱՄՆ-ում խիստ բարեկեցիկ և ապահով կյանքը զոհաբերելով՝ Հայաստանում պայքարելը որպես ամերիկյան հետախուզություն որակելը ոչ միայն տկարամտության արգասիք է, այլև պարզապես հակահայկական, ազգադավ և անբարո պրոպագանդա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել