Картинки по запросу saakashviliՎրաստանի ՆԳ նախագար Գեորգի Մհեբրիշվիլին լրագրողների հայտնմել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի մուտք գործել Վրաստան, ապա կձերբակալվի... Սա Վրաստանի իշխանությունների արձագանքն է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիին, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում սպասվող պառլամենտական ընտրություններից առաջ մտադիր է իր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» շտաբը բացել Թուրքիայում՝ Վրաստանի սահմանին մոտ, իսկ առաջին exit poll-ի արդյունքների հրապարակումից հետո վերադառնալու է Վրաստան... Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու «անխուսափելիության» մասին է նաև հայտնել Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, ով ևս առաջադրվել է Զուգդիդիի շրջանից մեծամասնական համակարգով...
Հիշեցնեմ, որ Վրաստանի իշխանությունները երկրի նախկին նախագահի նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ մեղադրելով մի շարք ծանր հանցագործությունների մեջ...
Հ.Գ. Տեսնես մի օր գալու է, որ մեր մոտ էլ կառավարությունում նստած մի շարք պրիմիտիվ ԳՈՂԵՐԻ հանդեպ քրեական գործեր հարուցվեն... Համոզված եմ, որ Սաակաշվիլին իր հայրենիքին այդքան վնաս չի տվել, որքան մեր իշխանական վերնախավում պատսպարված մանր, պրիմիտիվ գողերը Հայաստանին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել